«Եվրոպան պետք է պաշտպանի խոսքի ազատությունը». Նման վերտառությամբ հոդված է հրապարակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորնբյորն Յագլանդը բրիտանական «Guardian» պարբերականում:

«Երբ մենք նշում ենք Մամուլի համաշխարհային օրը, յուրաքանչյուրը պետք է հիշի, որ մեր ժողովրդավարությունը կախված է այդ կարեւոր իրավունքից: Խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւի ճակատագիրը լուրջ անհանգստություն է հարուցում: Նա երեք տարի բանտում է ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացված կեղծ մեղադրանքների հիման վրա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած ամիս նշել է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է խոսքի իրավունքին:

Ադրբեջանի իշխանությունները պարզապես պետք է կատարեն որոշումը»,- ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը: