Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի չիմացության մասին խոսք լինել չի կարող: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողներին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ լինելով ԱԺ նախագահ, Հովիկ Աբրահամյանը ամբողջությամբ գիտակցված է կողմ քվեարկել այդ օրենքին:

«Եթե հիմա որպես վարչապետ, պարոն Աբրահամյանն ասում է, որ ինքը պետք է լավ ծանոթանա օրենքին, դա չի նշանակում, որ ինքը չգիտեր այն որպես խորհրդարանի նախագահ: Մի բան է իմատալ օրենքի տեքստը եւ բովանդակությունը, մեկ այլ բան է այդ օրենքի կիրառման բոլոր հնարավոր հետեւանքները: Իսկ դա նշանակում է նրբություններ, որոնք թղթի վրա տեսանելի չեն»,-ասել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ կառավարության նպատակն այն է, որ օրենքն ընդունելի լինի հասարակության լայն շերտերի համար: «Մենք հայտնվել ենք ցայտնոտում: Վարչապետի կողմից ստեղված աշխատանքային խումբը պետք է փոփոխություններ մշակի այդ օրենքում՝ ելնելով ՍԴ որոշումից: Դրանից հետո օրենքը կներկայացվի խորհրդարանին ապրիլի 28-ի առաջիկա նիստում»,-ընդգծել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am