Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար եմ նշանակվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ժպիտով ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով այն հարցին՝ հնարավոր է նոր կառավարության կազմում ընդգրկվի:
Հարցին՝ առաջարկ ստացե՞լ եք, Վարդան Այվազյանը հարցով պատասխանեց. «Առաջարկը ո՞նց ա լինում՝ փաթեթավորված, թե առանց փաթեթի»:
Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթն այսօր՝ ապրիլի 26-ին, գրել էր. «Տեղեկություն կա, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով բնապահպանության նախկին նախարարն էր եւ ում ընտանիքն են պատկանում որոշ հանքեր»:




























