Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին կայացած նիստում որոշում  կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատելու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին:

Որոշման պատճառաբանության մեջ նշվում է, թե Գրիգորյանն ազատվում է՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է բնապահպանության նախարար: