Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 30-ին հրամանագիր է ստորագրել, որով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:
Հիշեցնենք, որ մինչ այդ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Մովսիսյանը:




























