ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանոթյուն է տվել Ուկրաինայի համար 17,01 միլիարդ դոլարի stand-by երկամյա համաձայնագրին, հայտնում է ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը:
«Հիմնադրամի աջակցությամբ իշխանության տնտեսական ծրագիրն ուղղված է Ուկրաինայում մակրոտնտեսական կայոնության վերականգնմանը, տնտեսական կառավարման ամրապնդմանը եւ թափանցիկությանը, ինչպես նաեւ կայուն տնտեսական աճի մեկնարկին», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Ընդունված համաձայնագիրը թույլ է տալիս առաջին փուլով Ուկրաինային փոխանցել 3,19 միլիարդ դոլար, փոխանցում է Ukrinform-ը:
Երկրորդ եւ երրորդ հատկացումները կախված կլինեն ԱՄՀ-ի հետագա դիտարկումներից, որոնք կանցկացվեն երկու ամիսը մեկ, ինչպես նաեւ ստանդարտ եռամսյակային դիտարկումներից, ասվում է Հիմնադրամի հաղորդագրությունում:




























