Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ռուսական իշխանությունների տարբեր ներկայացուցիչների միջեւ «յուրօրինակ առեւտուրը» գործնականում անընդհատ է տեղի է ունենում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով, Բելառուսի համար Ռուսաստանից ստացված նավթային ապրանքներին վերաբերող սակագների հարցը միանգամայն իրական, շոշափելի եւ նշանակալի հետաքրքրություն է ներկայացնում: «Կողմերից յուրաքանչյուրը` Ռուսաստանի եւ Բելառուսը, սեփական շահերին համապատասխան դիրքորոշում է դրսեւորում: Բելառուսը փորձում է Ռուսաստանի հետ տնտեսական փոխհարաբերությունների շրջանակում բանակցությունների, երբեմն էլ` տնտեսական եւ քաղաքական առեւտրի միջոցով որոշ նախընտրություններ ձեռք բերել, կամ` պահպանել ունեցածը պահպանել»,- նշել է Ալեքսանդր Մարկարովը, մեկնաբանելով, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը կարելի է մի կողմից որպես  Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների շրջանակում տնտեսական նախընտրությունների որոշ տարրերի պահպանման ձգտում դիտարկել, մյուս կողմից էլ` քաղաքական ու տնտեսական բանակցային առեւտրի բարձրաձայնված տարրեր, որոնք ի վերջո, ամենայն հավանականությամբ, բերելու են նրան, որ «ստեղծվելու է այնքան շատ քննարկված կազմակերպությունը` մասնակիցների կոնկրետ շահերի հաշվարկմամբ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Մինսկի Ազատության Պալատում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի` պետությունների ղեկավարների մակարդակով նիստ էր կազմակերպվել: «Պայմանավորվածությունների իրականացման մինչեւ 2015թ.` տանսամյա ժամկետների վերաբերյալ նորարարական առաջարկությունները առնվազն տարօրինակ են հնչում: Եթե պատրաստ չենք այդ քայլերը հիմա ձեռնարկել, ապա պետք է խոստովանել, որ այդպես է»,- ելույթին նշել էր բելառուսական պետության ղեկավարը: Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ ափսոսանք էր հայտնել, որ այսօր արդեն խնդիրներ շրջանակ է ձեւավորվել, որոնք շուրջ տեսակետները տարբերվում են, եւ այդ խնդիրների թիվը մտահոգության տեղիք է տալիս: «Հենց դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի լուծենք, հանենք այդ հարցերը»,- ասել է նա:

Այդուհանդերձ, նիստի ավարտին նշվել է, որ Եվրասիական տնտեսական միությունն, ամեն դեպքում, ստեղծվելու է, իսկ բոլոր տարաձայնությունները երկկողմանի հարաբերությունների մակարդակում են դասվել: