Դաղստանում ավտոմեքենայի գնդակոծման արդյունքում սպանվել է «Պրիբոյ-Մախաչկալա» ռադիոկայանի տնօրեններից մեկը:

Համաձայն հանրապետության ՆԳՆ տվյալների՝ անհայտ անձինք գնդակոծել են Lexus-ը, որով երթեւեկում էին երեք հոգի: Տեղում մահացել է ռադիոկայանի երեք տնօրեններից մեկը եւ նրա թիկնապահը: Վարորդին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայրում ներկայումս աշխատում են քննիչները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: