Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների՝ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին, որոնք ֆինանսավորում են Արցախի Հանրապետությունում սոցիալական, ենթակառուցվածքների եւ առողջապահության ոլորտներում մի շարք ծրագրեր, նշելով դրանց կարեւորությունն Արցախի համար:




























