«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անվիճելի է, որ նախարար լինելը շահութաբեր ու պատվաբեր է։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ պաշտոնյաներ պարզապես «աղքատացել են» բարձր պաշտոն զբաղցնելու հետեւանքով։ Պարադոքս, սակայն փաստ, պաշտոնը զբաղեցնելու պահին եւ պաշտոնից հեռանալուց հետո որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական վիճակն ակնհայտորեն վատթարացել է։ Վառ օրինակ է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, ում համար նախարարական պորտֆելը բերել է ֆինանսական մեծ կորուստներ։ Այո՛, մի զարմացեք, նախկին նախարարն «աղքատացել է», համենայն դեպս դրա մասին են վկայում Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը։
Այսպես, 2013 թվականին՝ նախարար դառնալու պահին, Վահրամ Ավանեսյանը հայտարարագրել է 5 մլն 703 հազար 391 դրամ եւ 19 հազար 897 դոլար ֆինանսական միջոցներ։ Եկամուտները կազմել են 62 մլն 773 հազար 296 դրամ, որից 9 մլն 143 հազար 296 դրամը եղել է աշխատավարձը, իսկ մնացած 53 մլն 630 հազար դրամը՝ շահաբաժինը, որը գոյացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից։ Վահրամ Ավանեսյանը հայտարարագրել է նաեւ 30 հազար դրամի համարժեք արժեթղթեր։
Պարզվում է, որ նախարարի պաշտոնը լրիվ սնանկացրել է Վահրամ Ավանեսյանին, քանի որ պաշտոնից հեռանալու պահին նա մնացել է ձեռնունայն. ինչպես կասեին ռուսները՝ աղքատ ինչպես եկեղեցու մուկը։
Իհարկե ասածը տեղին է, եթե հավատանք հայտարարագրերին։ Ապրիլ ամսին Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն երբեմնի մեծ կարողության տեր նախկին նախարարը հայտարարագրել է ընդամենը 325 հազար դրամ եւ 2 հազար 500 դոլար։ Այսպես ասած՝ միայն գրպանի փող։ Եկամուտները նույնպես հասցվել են նվազագույնի։ Եկամտի տեսքով հայտարարագրվել է միայն 1 մլն 223 հազար 11 դրամ աշխատավարձ։ Իսկ նախկինում քաղաքացիաիրավական փաստաթղթերից գոյացած շահաբաժնի մասին հայտարարագրում ակնարկ անգամ չկա»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Պաշտոնին հուզմունքով հրաժեշտ տված Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք է գտել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ գնացել է Մակրոնի մոտ I ԼՈՒՐԵՐ I 16:00

Բաքուն պնդում է՝ Փաշինյանը Վաշինգտոնում պարտավորվել է փոխել Սահմանադրությունը I ԼՈՒՐԵՐ I 14:00

Ռուբեն Վարդանյանի կնոջը Բաքվում սպառնում են ձերբակալել I ԼՈՒՐԵՐ I 12:00

Փաշինյանի դստեր աղմկահարույց նախագիծը. ահազանգ ֆիթնես ոլորտից I ԼՈՒՐԵՐ I 09:30
Նմանատիպ հոդվածներ

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 6%-ով գերազանցել են պլանային ցուցանիշը․ Վահե Հովհաննիսյան

Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է գրեթե 12% անկում, մինչդեռ շինարարությունն աճել է 24,5%-ով․ Վահե Հովհաննիսյան

Փաշինյանի օրոք Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում մեղմացումներ չեն լինի․ Զատուլին
Կարդացեք նաև

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են շարունակել «3+3» հարթակի աշխատանքը Հարավային Կովկասում․ ԱԳՆ

Վուչիչը ցրել է Սերբիայի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել հոկտեմբերի 25-ին

Կրեմլում անդրադարձել են Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետներին

Վրաստանում ԵՄ-ին մեղադրել են երկրում 2025 թվականին պետական հեղաշրջմանն աջակցելու մեջ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Վահե Ղալումյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի փոխնախագահ














