Հայաստանցի 8 մարզիկներ կմասնակցեն մայիսի 21-ից 23-ը Մոսկվայում կայանալիք թեթեւ ատլետիկայի պատանեկան միջազգային վարկանիշային մրցաշարին:

Մոսկովյան մրցաշարում մոտ 50 երկրների թեթեւատլետներ պայքարելու են օգոստոսի 14-ից 26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրերը:

Sportinfo.am կայքի փոխանցմամբ՝ մայիսի վերջին կկազմակերպվի մարզաձեւի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կձեւավորվի մեր ընտրանին, որը հունիսի 19-20-ին Մալթայում կմասնակցի թեթեւ ատլետիկայի Եվրոպայի թիմային գավաթի խաղարկության 3-րդ լիգայի մրցաշարին: