Այսօր՝ մայիսի 10-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան-պրիի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլի առաջնությունը:

Մրցաշարին, որ տեւելու է մինչեւ մայիսի 24-ը, Հայաստանը ներկայացնելու է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Լեւոն Արոնյանը որոշում է կայացրել չմասնակցել մրցաշարին, քանի որ արդեն ապահովել է շարքում իր հաղթանակն ու մասնակցելու է հավակնորդների մրցաշարին:

Նշենք, որ մրցաշարի կազմը բավական ներկայացուցչական է: Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Պետեր Լեկոն (Հունգարիա), Շահրիյար Մամեդյարովը, Թեմուր Ռաջաբովը, Վուղար Հաշիմովը (Ադրբեջան), Վան Յուն (Չինաստան), Պավել Էլյանովը, Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Ալեքսեեւն ու Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան):