Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը տարվա կտրվածքով ավելացել է 2.2 տոկոսով: Աճը բավական չնչին է: Հաշվի առնենք, որ միջինը բնակչության մեկ շնչի համար մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը աշտ փոքր է, հատկապես մարզերում:

Եթե  ապրանքաշրջանառությունը դիտարկենք օբյեկտների կտրվածքով, հետաքրքիր պատկեր է ի հայտ գալիս: Պարզվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ցուցանիշի աճ ապահովել են միայն «կողմնակի օբյեկտները», որոնք վաճառում են կենցաղային եւ ավտոմոբիլային վառելանյութ:

Այս ապրանքների վաճառքի ֆիզիկական ծավալը հունվար-ապրիլ ամիսներին տարվա կտրվածքով կազմել է 24.7 տոկոս: Մյուս մանրածախ առեւտրական ընկերություններում անկում է գրանցվել:

Հաշվետու ժամանակահատվածում խանութներում անկումը կազմել է 0.9 տոկոս, սպառողական ապրանքների շուկաներում՝ 16.7 տոկոս, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում՝ 3.7 տոկոս: Կրպակների ապրանքաշրջանառությունը կրճատվել է 15.3 տոկոսով:

Արդյունքում «այլ ապրանքների» տոկոսաբաժինը մանրածախ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում ավելացել է 3.3 տոկոսային կետով՝ կազմելով 21.5 տոկոս: Ստացվում է, որ այժմ վառելանյութն ապահովում է ապրանքաշրջանառության մեկ հինգերորդ մասը: Այս աճը հնարավոր է բացատրել անձական ավտոմեքենաների թվի աճով:

Ամենից բացի, նշված անկումը նշանակում է բնակչության անապահով  շերտերի կենսապայմանների վատթարացում, մեր հասարակության բեւեռացում: Դժվար թե ապահով ընտանիքները կրճատեն ապրանքների օգտագործումը: