«LOGOS EXPO Center» ընկերությունը հունիսի 7-9-ը «Երեւան Էքսպո» հատուկ մասնագիտացված ցուցահամալիրում կազմակերպում է «Մանկության աշխարհ EXPO 2014» միջազգային ութերորդ ցուցահանդեսը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: 

«Մանկության աշխարհ EXPO 2014» ցուցահանդեսը երեխաների եւ աշակերտների համար պրոֆեսիոնալ ցուցահանդես կազմակերպելու հերթական քայլն է: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է զարգացնել տվյալ բնագավառը, ներգրավել բարձր որակավորմամբ արտադրողների եւ մասնագետների, Հայաստանի շուկան համալրել երեխաների համար նոր տեսականիով: 

Երեք օր «Երեւան Էքսպոյում» տոնական մթնոլորտ կլինի:

Ցուցահանդեսը կանցկացվի Էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունների, ինչպես նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության աջակցությամբ:

Ցուցահանդեսի  պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 7-ին, ժ. 12:00-ին, իսկ փակման արարողությունը՝ հունիսի 9-ին,  ժ. 16:00-ին: