Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթեւ գյուղի մոտակայքում` «Սատանի» կամրջից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, 43-ամյա Ս. Ս.-ն գտնվել է ձորակում, որտեղ սայթաքել եւ ընկել է:
Հրշեջ-փրկարարները նրան դուրս են բերել ձորակից եւ տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























