Գորիսի թիվ չորս ընտրատեղամասում երկրորդ դեպքն է գրանցվում, երբ քաղաքացին գալիս է քվեարկության եւ պարզվում է, որ իր փոխարեն քվեարկել են։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ընտրատեղամաս եկավ Հակոբ Հակոբյան անունով մի քաղաքացի։ Պարզվեց, որ իր անվան դիմաց ստորագրված է։ Հանձնաժողովի անդամները պնդում են, որ Հակոբ Հակոբյանի փոխարեն հայրն է քվեարկել։
Թե ինչպես է հայրը որդու փոխարեն քվեարկել, հանձնաժողովի անդամները չեն մեկնաբանում։
Նշենք, որ հենց նույն ընտրատեղամասում քիչ առաջ Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցի մայրը՝ Լուսիկ Ադունցը, երկրորդ անգամ քվեարկեց, որովհետեւ անհասկանալի պատճառներով թեկնածուի մոր փոխարեն արդեն ընտրել են։





























