Հունիսի 7-ին, ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղի ամառանոցների 16-րդ փողոցում այրվում է տուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն եւ երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
16-րդ փողոցի թիվ 13/120 տան ննջասենյակում այրվել է մահճակալ:





























