Գորիսում այսօր՝ հունիսի ութին, կայանալիք ընտրություններին մասնակցել է 8212 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիվ 37 ընտրատարածքի նախագահ Արմեն Ստեփանյանը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ուղիղ ժամը 20:00-ին ավարտվեց ընտրությունը, եւ ինը ընտրատեղամասերում այս պահին հաշվարկներ են արվում։
Նշենք, որ Գորիսի ընտրություններին պետք է մասնակցեին ավելի քան 16 հազար քաղաքացի։
Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն են՝ անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը։





























