Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 19.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.10-ից մինչեւ 18.17-ը Տավուշի մարզի Լճկաձոր, Հաղթանակ եւ Պտղավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները եւ բանաջարաբոստանային կուլտուրաները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու եւ գնահատելու համար:
Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: