Հունիսի 8-ին, ժամը 19.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-16 միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Պտղավան 25-րդ կմ-ի հատվածում «Լեքսուս» մակնիշի երթեւեկելի մասից, մոտ 8 մ սահել մոտակա ձորակը եւ մասնակի ընկել է ջրանցքը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ.Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ձորակից եւ տեղափոխել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենայի ուղեւոր Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Ն.-ին (1968թ.), ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: