Հունիսի 8-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Կարմիր Աղեգի-Մղարթ գյուղերի դաշտամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ոռոգման դատարկ ջրանցքը:
Վարորդը` 1950 թ. ծնված Լեւոն Ղազարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























