Հունիսի 7-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 14-ամյա պատանի, որին ուղեկցող քաղաքացին հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում անհայտ ավտոմեքենան արգելակելու ժամանակ տղան գլուխը հարվածել է ապակուն եւ ստացել մարմնական վնասվածք:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղան վնասվածքը ստացել է Երեւանի Լենինգրադյան փողոցում, հոր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում` կտրուկ արգելակելու եւ դեմքով դիմապակուն հարվածելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























