Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (հասարակությանը առավել հայտնի  որպես «Նավակ Ճոճող»), սպասում է ոստիկանություն ծանուցագրին, որպեսզի գնա եւ բացատրագրում գրի, թե ինչու է հունիսի 5-ին Դավիթաշեն-Եղվարդ խճուղու վրա տեղադրված Անաստաս Միկոյանի անունը կրող փողոցը ցույց տվող ցուցանակի վրա Միկոյան բառի վրա սև ներկով գրել «Էնվեր փ»։

«Գնալու եմ ու ինչ կա այդ տականքի մասին, գրեմ: Գրելու եմ, որ ինքը հայասպան է, մարդասպան, հանցագործ: Գրելու եմ, որ քրեական գործ պետք է հարուցել այն մարդկանց դեմ, որոնք նախաձեռնել են այդ ապուշ փողոցն ու արձանը դնելը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիլեն Գաբրիելյանը:

Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին մայիսի 6-ին հրավիրել էին ոստիկանությունˋ բացատրություն տալու, սակայն նա մերժել էրˋ ծանուցագիր պահանջելով:

Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար Էնվեր փաշան Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից էր, երիտթուրքերի կուսակցության ղեկավարներից մեկը։

Լուսանկարը՝ Վիլեն Գաբրիելյանի ֆեյբուքյան էջից