Կապան քաղաքի փողոցներում 26 բաց դիտահոր կա, որոնք մութն ընկնելուց հետո՝ լուսավորության բացակայության պայամաններում, դառնում են վտագավոր քաղաքի բնակիչների համար: Տարիներ շարունակ Կապանի բնակիչները ապարդյուն պայքարում են բաց դիտահորերի դեմ, սակայն խնդիրը չի լուծվում, քանի որ նոր տեղադրված կափարիչները շատ արագ գողանում են եւ որպես մետաղի ջարդոն հանձնում մասնավոր ընկերություններին:
Կապանում NEWS.am-ի հարցումը ցույց է տվել, որ կապանցիները հոււյսը կտրել են քաղաքային իշխանություններից. դիտահորերը չընկնելու համար ապավինում են սեփական զգոնությանը: Չնայած դրան՝ մի քանի օր առաջ հերթական դեպքն է գրանցվել քաղաքում. երեկոյան քայլելիս բնակիչներից մեկը ընկել է բաց դիտահորը, ստացել ոտքի ևկողոսկրերի կոտրվածքներ:
«Ես որ խանութի դռնից մի բան գողանամ, ինձ կկալանավորեն կտանեն, հետ չեն բերի, էդ ինչպես է, որ էդ դիտահորերի կափարիչները տանում են ու հաջողությամբ հանձնում»,- NEWS.am-ին ասաց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, որն առաջարկում է կափարիչները փայտից դարձնել, որպեսզի չգողանան:
Բնակիչներից ոմանք էլ առաջարկում են կափարիչների վրա կողպեքներ տեղադրել եւ զարմանում են, թե ոստիակնությանն ինչպես չի հաջողվում այսքան ժամանակ գտնել գողերին:





























