Օրերս ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Ներքին Կարմիրաղբյուր գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Գրիգոր Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2013 թ. հուլիսի սկզբին, պատուհանը հրել-բացելով, 24-ամյա Ասյա Դ.-ի բնակարանից գողացել է բջջային հեռախոս, գումար, տարբեր կենցաղային իրեր եւ սնունդ` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Տավուշի բաժնում նախապատրաստվում են նյութեր:





























