Շտապօգնության կայանից, հունիսի 8-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարմաշեն գյուղից հիվանդանոց են տեղափոխել 83-ամյա Վոլոդյա Գ.-ին` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացին` 53-ամյա Վարդան Ս.-ն:

Վոլոդյա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Դանակն առգրավված է:

Վարդան Ս.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: