Երեւանի Ավան 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 72 տան մոտ, հունիսի 9-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 7-ամյա որդուն եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: