Հունիսի 4-ին ջրազրկվելու են Երեւան քաղաքի մի շարք թաղամասեր:
«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16,17,18 փողոցների, Սեբաստիա փողոցի 10, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 23ա, 25, 27 շենքերի, Տիչինա փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Տիչինա փողոցի 34 շենքի եւ 1-ին փակուղու, թիվ 9 եւ 19 պոլիկլինիկաների, Ջամբուլի, Միրաքյան, Մելիքյան, Քուչակ, Մ.Գոշ, Օտյան, Տիչինա, փողոցների, Անդրանիկի փողոցի առանձնատների, Բարձրավոլտ էլեկտրացանց ՓԲԸ-ի, Հայորդյաց տան, «Տոսպ» ֆաբրիկայի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


























