Թաթարստանի ՆԳՆ-ի կայքում հաղորդվում է, որ Նիժնեկամսկի բնակչուհին դատապարտվել է նացիստական հատկանիշների քարոզչության համար:
«Նիժնեկամսկի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 20-ամյա աղջկան, ով «Վկոնտակտե» սոցիալական կայքի իր էջում հրապարակել է Ադոլֆ Հիտլերին նվիրված «Աստված իմ, ինչպիսի՞ տղամարդ է» վերնագրով տեսահոլովակը», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta.ru-ը:
Դատարանը աղջկան դատապարտել է վարչական տույժի 5 օրով բանտարկությամբ վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.3. հովածի 1-ին մասով՝ «Նացիստական հատկանիշների կամ խորհրդանիշների հասարակական ցուցադրություն եւ քարոզչություն»:





























