Հունիսի 10-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «աջ դաստակի ջնջխված վերք եւ պոլիտրավմա» ախտորոշմամբ, տնից հիվանդանոց է տեղափոխել 1926 թ. ծնված Աստղիկ Սարոյանին, որը չի կարողանում հայտնել վնասվածքը ստանալու հանգամանքները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նույն օրը ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 29-ամյա տղամարդ եւ հայտնել, որ Վանաձորի Պ. Սեւակի փողոցում իր վարած «Միցուբիշի Ֆուզո» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել Ա. Սարոյանին:

Նույն օրը հիվանդանոցում Աստղիկ Սարոյանը մահացել է:

Կատարվում է քննություն: