Բոսնիա եւ Հերցոգովինայի 38-ամյա բնակիչ Ալեն Պապաչը դատական հայց է ներկայացրել բժիշկների դեմ, որոնք տասնմեկ տարի առաջ տեղի ունեցած վիրահատությունից հետո մկրատ են մոռացել նրա ստամոքսում, հաղորդում է Croatian Times-ը:  Տուժողը օտարածին մարմնի գոյության մասին ավելի ուշ է իմացել` երբ որովայնի շրջանում ցավերից դրդված` ռենտգենյան հետազոտության է դիմել:

Երկու տարի առաջ, հերթական վիրահատության արդյունքում, մկրատը հեռացվել է Պապաչի մարմնից, սակայն բժշկական սխալից տուժած տղամարդուն չի հաջողվել փոխհատուցում ստանալ բուժհաստատությունից, ուստի եւ որոշել է դատարանին դիմել: 

Պապաչը պատմել է, որ ստամոքսի խոցը հեռացնելու նպատակով իրականացված վիրահատությունից հետո անասելի սուր ցավեր եւ անբացատրելի առողջական խնդիրներ է ունեցել:

Ռենտգենյան հետազոտություն անցկացրած բժիշկները նրա ստամքոսում 12 սմ երկարությամբ մկրատ են հայտնաբերել: 

Բոսնիացին նախ տեղեկացրել է բժիշկներին, որ նրանց դեմ դատական գործընթաց է նախաձեռնել եւ ապա տեղական լրատվամիջոցներին իր պատմությունը հաղորդել: