Եգիպտոսի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել միաժամանակ հայտնի բլոգեր ու ակտիվիստին, ում մեղադրում են ցույցերի իրավունքների սահմանափակման նոր օրենքի դեմ զանգվածային ակցիաների կոչերի համար, հաղորդում է BBC-Ի ռուսական ծառայությունը:
Համացանցային ակտիվստ եւ բլոգեր Ալա Աբդելը Ֆատահը մասնակցել է 2011թ. հեղաշրջմանը, որի արդյունքում տապալվել է այն ժամանակվա նախագահ Հոսնի Մուբարաքը:





























