Փրկարար ծառայությունը հունիսի 11-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կանգառի սյանը. տուժածներ չկան:





























