2013թ Ուկրաինան ստանձնել էր ԵԱՀԿ-ի նախագահությունը եւ հստակորեն հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լիովին խրախուսում է Մինսկի խմբի ջանքերը: Այդ մասին հունիսի 11-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Դիվանագետի խոսքերով՝ Ուկրաինան, դրան համապատասխան որոշումներ է կայացրել միջազգային կառույցներում ղարաբաղյան հարցի քվերակության ժամանակ: «Մենք ընկալում ենք այն պայմանները, որոնցով ապրում է Հայաստանը ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն է ընկալում այն պայմանները, որոնցով ապրում է Ուկրաինան», - ընդգծեց Իվան Կուխտան:

Հիշեցնենք, որ Ուկրաինան կայուն կերպով աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի տեսակետը եւ Բաքվի վերազինման գլխավոր մատակարարներից է: