Իրաքի Մոսուլ քաղաքը գրաված «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Twitter-ի էջից հաղորդագրություն է եղել, որտեղ հաստատվել է Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության գրավումն ու աշխատակիցներին պատանդ վերցնելը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը, ԻՇԻՊ-ը Twitter-ի իր էջում թողել է հաղորդագրություն, որ Մոսուլի հյուպատոսարանի բոլոր թուրք դիվանագետներին տարել են անհայտ ուղղությամբ։
Թուրքական աղբյուրները նշում են, որ պատանդ են վերցվել հյուպատոս Օզթուրք Յըլմազը եւ 25 տարբեր պարտականություններ իրականացնող դիվանագետներ։





























