Միացյալ ազգերի կազմակերպության չորս խաղաղապահներ զոհվել են Մալիի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հայտարարությունը:
«Գլխավոր քարտուղարը ամենախսիտ կերպով քննադադատել է ՄԻՆՈՒՍՄԱ ճամբարի վրա ականապատված ավտոմեքենայով հարձակումը, որի արդյունքում զոհվել են ՄԱԿ-ի չորս խաղաղապահներ Չադից, եւս 6-ը վիրավորվել են», ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Այդ ընթացքում Բան Կի-Մունը հստակեցրել է, որ ահաբեկչությունը ոչ մի կերպ չի ազդի աֆրիկյան հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքների վրա:





























