Մեքսիկայում կառուցվող նավթային հենակետում տեղի ունեցած միջադեպը յոթ մարդու կյանք է խլել, եւս մեկը ծանր վիրավոր է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վերակրուս եւ Տամաուլապիս նահանգների մոտ` Մեքսիկական ծովածոցի ջրերում Ica Fluordaniels ընկերության կողմից կառուցվող հենակետի մակերեսից 30 մետր բարձրության վրա գտնվող բանվորական խցերից մեկը պոկվել է եւ ցած գահավիժել այն պահին, երբ հենակետի վրա կռունկի օգնությամբ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Շինարարներից հինգը տեղում են մահացել, եւս երկուսը` Տամաուլապիս նահանգի Տամպիկո քաղաքի հիվանդանոցում: