Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի (Փենսիլվանիա նահանգ) 6-ամյա աղջիկը դպրոց է բերել 11 տուփ հերոին, որը նա գտել էր մոր մոտ:
Ուսուցչուհիներից մեկը առաջին դասարանցու մոտ նկատել է թմրանյութը եւ անմիջապես ոստիկանություն կանչել: Նվազագույնը հերոինի երկու տուփ բաց է եղել, իսկ երրորդի վրա նկատելի են եղել մանկական ատամների հետքեր: Ընդ որում, աշակերտուհիներից մեկը սկսել է բողոքել որովայնի շրջանում ցավերից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ոստիկանները որոշում են ընդունել ամբողջ առաջին դասարանը՝ 20 երեխաներով, ուղարկել հիվանդանոց հետազոտման: Աշակերտների վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի հարուցել, եւ երեխաներին հանձնել են անհանգստացած ծնողներին:
Կրթական հաստատություն թմրանյութեր բերած աղջկա մայրն ու նրա ընկերը անմիջապես ձերբակալվել են: Նրանց նկատմամբ առաջ է քաշվել թմրանյութերի պահպանման, ինչպես նաեւ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների իրականացման մեղադրանք:





























