Թուրքիայում սկսվում է նախորդ տարի Ստամբուլում սկսված բողոքի ցույցերի 26 ակտիվիստների նկատմամբ դատավարությունը: Նրանք մեղադրվում են հանցավոր ընկերակցություն հիմնելու եւ հանրային կարգուկանոնը խախտելու մեջ:
Ամբաստանյալների թվում կան բժիշկներ, ճարտարապետներ եւ ինժեներներ, որոնց 29 տարվա ազատազրկում է սպառնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախորդ տարվա բողոքի ցույցերը Գեզի քաղաքային այգում սկսված կառուցապատման դեմ էին ուղղված, սակայն շուտով վերածվել էին վարչապետ Էրդողանի կառավարության դեմ բողոքի:
Ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհվել էր 8 մարդ, եւս 8 հազարը՝ տուժել:
Էրդողանը նաեւ երկրում արգելափակել է YouTube-ն ու Twitter-ը, քանի որ, ըստ նրա, դրանք լայնորեն օգտագործվում էին իր ընդդիմադիրների կողմից՝ իշխանությանը վարկաբեկելու համար:





























