Ուգանդայի արտաքին գործերի նախարար Սեմ Կուտեսան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել, հաղորդում է BBC-ն:

«Հակամարտությունների կանխարգելումն առավել էժան եւ կայուն տարբերակ է: Հետհակամարտային իրադրություններում հարկավոր է ակտիվացնել խաղաղարար ջանքերն ու արդյունավետ ազգային հաստատությունների կառուցմանն ուղղված հավելյալ աջակցություն ցուցաբերել», - Gazeta.ru-ի վկայակոչմամբ, հայտարարել է Կուտեսան` քվեարկությունից հետո:

Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում Ուգանդայի ԱԳ նախարարը Անտիգուա եւ Բարբուդան ներկայացնող Ջոն Էշին կփոխարինի: