Իրաքի Մոսուլ քաղաքը գրավելուց հետո «Իրաքում եւ Շամում իսալամական պետություն»  (ԻՇԻՊ)խմբավորման հրամանատարներից մեկը հայտարարել է, թե Մոսուլում Թուրքիայի հյուպատոսը եւ դիվանագետները անվտանգ վայրում են եւ կվերադարձվեն իրենց երկրին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական OdaTV կայքը, իրաքյան Rudaw թերթի հետ հարցազրույցում ԻՇԻՊ-ի հրամանատարներից մեկը, ով չի ցանկացել նշել իր անունը, պնդել է, թե Մոսուլում Թուրքիայի հյուպասոին եւ մյուս աշխատակիցներին հեռացրել են հյուպասությունից, քանի որ քաղաքում լարված իրավիճակ է եղել։  ԻՇԻՊ-ի նշել է, թե թուրքն դիվանագետներին ազատ են արձակելու եւ հանձնելու են Թուրքիա, քանի որ նրանք սուննի են, իսկ իրենց պատերազմը շիաների դեմ։

Գրոհայինների հրամանատարը ավելացրել է, որ թուրք դիվանագետներից մեկը շուն է ունեցել, իսկ իրենք բարի են գտնվել եւ այդ շանը ջուր եւ ուտելիք են տվել։