Իրաքում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեղադրանքով մահվան դատապարտված եւ Թուրքիայում քաղաքական ապաստան ստացած Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Հաշիմին շնորհավորել է Իրաքի Մոսուլ քաղաքը գրաված «Իրաքում եմ Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորմանը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը վայելող Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Հաշիմին Մոսուլում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «ճնշվածների հեղափոխություն»։
Հաշիմին շնորհավորել է ԻՇԻՊ-ին՝ նշելով, թե մարդ կարող է ինչ-որ ժամանակ համբերել, սակայն համբերությունը մի օր վերջանում է։





























