Արտաշատ-Երեւան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, հունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա Գայսեր Վարդանյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարից հետո վարորդը տուժողին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:

Կատարվում է քննություն: