Քրդական զորամիավորումները լիակատար վերահսկողություն են հաստատել Իրաքի հյուսիսի Քըրքուք քաղաքում, երբ այն լքել են իրաքցի զինվորականները, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Երեքշաբթի «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն»  խմբավորման գրոհայինները գրավել էին Մոսուլ քաղաքը, հետո հարձակվել Տիկրիտի վրա:

Ըստ իշխանությունների՝ զինյալները վերահսկողություն են հաստատել Տիկրիտի որոշ մասերում, որը նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հայրենի քաղաքն է:

Լուրեր են հասնում նաեւ Բաղդադից 125 կմ հեռու գտնվող Սամարա շրջանում ծավալված մարտերի մասին:

Ըստ միջազգային մամուլի՝ գրոհայինները չեն էլ թաքցնում առաջիկայում դեպի Բաղդադ շարժվելու մտադրությունը: