Իրաքի Մոսուլ քաղաքը գրաված եւ Մոսուլում Թուրքիայի հյուպատոսին եւ մյուս դիվանագետներին պատանդ վերցրած ահաբեկչական «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման հրամանատարներից Մազեն Էբու Մուհամեդը  2 ամիս առաջ բուժման է եղել Թուրքիայում։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ լուրջ պնդումներ կան, որ Իրաքի Մոսուլ քաղաքը գրաված ԻՇԻՊ-ի հրամանատարներից Մազեն Էբու Մուհամեդը այս տարվա ապրիլի 16-ին բուժվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքի հիվանդանոցում։

Նշվում է, որ հենց այս հրամանատարն է հրաման տվել գրավել Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունն ու պատանդ վերցնել հյուպատոսին եւ դիվանագետներին։