Կորեայի Հանրապետության նախագահը հունիսի 13-ին կառավարության յոթ նախարարի է փոխել. սա մեկ տարի առաջ իշխանության գալուց ի վեր կադրային առաջին  լուրջ փոփոխությունն է: 

Կադրային փոփոխությունների միջոցով Պակ Կին Հեն փորձում է վերականգնել  ժողովրդի վստահութունն իշխանության նկատմամբ, որին լուրջ  հարված էր հասցրել ապրիլի 16-ին «Սեւոլ» լաստանավի հետ կատարված ողբերգությունը, փոխանցում է «Ռենհապ» գործակալությունը, վկայակոչելով  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վարչապետի նոր՝ տնտեսական հարցերով առաջին տեղակալը դարձել է Չոյ Գյոն Հվանը: Այս պաշտոնը նա համատեղում է  ֆինանսների նախարարի պաշտոնի հետ: