ԱՄՆ-ում ոստիկանությունը փնտրում է զինված անձին, որը հոգեւորականի է սպանել Արիզոնա նահանգի կաթոլիկ եկեղեցիներից մեկում, փոխանցում է Agence France-Presse-ը:
Կրակոցների հետեւանքով եւս մեկ հոգեւորական վիրավորվել է, նա ցուցմունք է տվել ոստիկանությանը: Ըստ նրա` չարագործը եկեղեցի ներխուժել էր տեղի ժամանակով 21.30-ին: Տեղի ոստիկանապետը հայտարարել է, որ քննիչները «լուրջ ապացույցներ» ունեն, փոխանցում է Gazeta.ru-ն:
Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել:





























