ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միանգամայն առողջ է, եթե հաշվի չառնենք D վիտամինի պակասը եւ աջ ոտնաթաթի ցավերը, որոնց պատճառով նա պարբերաբար դեղեր է խմում, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված բժիշկների զեկույցում:
Ըստ նախագահի անձնական բժիշկ Ռոննի Լ. Ջեքսոնի` 52-ամյա Օբամայի մոտ առողջական ոչ մի խնդիր չի ծագի` մինչեւ 2017 թ. իր լիազորությունների ժամկետի ավարտը: Նշվում է, որ Օբամայի ֆիզիկական հիանալի վիճակը պահպանելուն օգնում է առողջ սննդակարգը, ակլոհոլ հազվադեպ օգտագործելը, եւ չծխելը. Նախագահն ուղղակի նիկոտինի ծամոն է ծամում: Չնայած այս վերջին հանգամանքը մի քանի օր առաջ Օբամային Ֆրանսիայում դարձրել էր քննադատության առարկա։ Շատերին դուր չէր եկել, որ ԱՄՆ նախագահը ծամոն էր ծամել Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի ծամոնից` Օբաման ամեն օր վիտամին D է ընդունում: Ոտնաթաթի ցավը նախագահին ստիպում է ժամանակ առ ժամանակ ցավազրկող ընդունել` Իբուպրոֆեն: Բացի այդ դեղից` վերջին տարիներին Օբաման միայն Malarone է ընդունել, երբ այցով մեկնել է այն երկրներ, որտեղ այդ հիվանդությունը էնդեմիկ է:





























