ԱՄՆ ընկերությունները սկսել են տեղափոխել Իրաքի Բալադ քաղաքի մերձակայքում գտնվող խոշոր ավիաբազայում աշխատող իրենց հարյուրավոր քաղաքացիների, փոխանցում է Agence France-Presse-ը` վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:
«Մենք հաստատում ենք, որ Իրաքում պայմանագրով աշխատող ԱՄՆ քաղաքացիները ժամանակավորապես տեղափոխվել են այդ շրջանից` անվտանգության նկատառումներից ելնելով», — հայտարարել է Պսակին:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ հարյուրավոր ամերիկացիներ Բալադից Բաղդադ են ուղարկվել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Բազայի տարածքից մարդկանց տարհանոմը տեղի է ունենում Իրաքի քաղաքները «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գրավելուն զուգահեռ: Հունիսի 10-ին գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Մոսուլը: Մեկ օր անց գրոհայինները զավթել էին նաեւ Տիկրետը:





























