Փրկարար ծառայությունը հունիսի 12-ին, ժամը 22.06-ին տեղեկություն էր ստացել, որ Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն թիվ 2 հասցեում՝ ՀՀ Էներգետիկայի նախարարության շենքի մուտքից, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր էին մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը: 

Պարզվել է, որ նախարարության նկուղային հարկում «Պրոջեկտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի խոհանոցից ծխատարով խորովածի ծուխը անցել է նախարարության առաջին հարկ եւ թողել հրդեհի տպավորություն: